Հոկտեմբերի 25-ին մեկնարկեց և այսօր կավարտվի “POPOK” գովազդի միջազգային փառատոնը
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | October 27, 2012 16:12
Սա մտքերի փառատոն է, մտքերի բախման վայր: Առաջին օրը շատ լավ անցավ, ժյուրին աշխատեց լիարժեք, և արդեն օրվա 2-րդ կեսին պարզ դարձավ, թե ովքեր են անցել եզրափակիչ փուլ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց “POPOK” երևանյան միջազգային գովազդի փառատոնի նախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Վերջինս նշեց, որ ոսկիներ կլինեն բոլոր նոմինացիաներում . “Կունենանք միայն մեկ “գրան-պրի”, որը կլինի կոմերցիոն գովազդում, սոցիալականում “գրան-պրի” չի տրվում”:
Մարտիրոսյանի խոսքով այս փառատոնին մասնացել են տարբեր գովազդային կազմակերպություններ, և այս օրերին արտասհմանից հրավիրված գովազդային մասնագետները անցկացրել են նաև վարպետության դասեր` ընգծելով, որ հատոկ հրավիրված մասնագետներից Եվգենի Պրիմաչենկոն հոյակապ վարպետության դաս վարեց:
Փառատոնի կազմակերպիչ Կարեն Ղազարյանն էլ իր հերթին նշեց, որ ցանկացած փառատոն լուրջ ուսուցողական բնույթ է կրում. “Մարդիկ հավքվում են, իրա հետ զրուցում են, ծանոթանում նոր տեխնոլոգիաներին, և, այդ առումով, այս փառատոնը խթան է հանդիսանում մեր երկրում գովազդի զարգացման համար”:
Կարեն Ղազարյանը նշեց նաև, որ, ի տարբերություն մյուս փառատոնների, այս տարվա փառատոնի առանձնահատկությունն այն է, որ ունի ռեյտինգային դասակարգում. « Արդեն գովազդային գործակալությունները ձգտում են մանակցել մեր փառատոնին”:
Բանախոսները կարևորեցին գովազդի դերն ու նշանակությունը մեր երկրում, հատկապես` տուրիստական ծրագրերի համար` նշելով, որ տարբեր պետություններ այս խնդիրն արդեն հաղթահարել են :
Վահե Մակարյան






Facebook
Tweet This
Email This Post
