ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից դուրս` 50 հազար դրամ

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | October 27, 2012 15:54

Հոկտեմբերի 27-ին ուժի մեջ մտավ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման և ապոստիլ դնելու վճարովի ծառայությունների ցանկը և վճարների չափերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու և իրավաբանական անձանց պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման կամ ապոստիլ դնելու վճարովի ծառայության մատուցման պայմանագրի ձևը հաստատելու մասին» կառավարության 2011 թ.-ի հունիսի 2-ի որոշման մեջ ընթացիկ տարվա հոկտեմբերի 10-ին կատարված լրացումը:

Ըստ այդմ, ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից դուրս ամուսնացող անձանց ցանկությամբ ամուսնության պետական գրանցման համար սահմանվում է 50 հազար դրամի չափով վճար:

Հեղինակ:
«Փաստինֆո»

Դիտվել է 1498 անգամ:
Print Friendly

Leave a Reply