Փախուստի ժամանակ հեռուստացույցն ընկել ու ջարդվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 27, 2012 14:28

Հոկտեմբերի 25-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ անչափահասներ՝ 2000 թ. ծնված Մայքլ Բ.-ն, նույն թվականին ծնված Լևոն Շ.-ն և 1999 թ. ծնված Կարեն Մ.-ն ժամը 14.05-ի սահմաններում բացահայտ հափշտակել են Մելքումովի փողոցի թիվ 127 տան մոտ՝ պահարանում պահվող հեռուստացույցը, սակայն նկատելով տնից դուրս եկած տանտիրուհուն՝ դիմել են փախուստի, որի ընթացքում Մայքլ Բ.-ի ձեռքից հեռուստացույցն ընկել ու ջարդվել է:
Անչափահասները ներկայացվել են ոստիկանություն:
Կատարվում է նախաքննություն:
Դիտվել է 745 անգամ: