Վրաերթ կատարած վարորդը բերման է ենթարկվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 27, 2012 14:13
Հոկտեմբերի 26-ին, ժամը 22.15-ին, «Երևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ դեմքի վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1974 թ. ծնված Արթուր Ե.-ն՝  հայտնելով, որ Արարատի մարզի Նորաբաց գյուղում հարբած վիճակում վայր է ընկել:
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, Ներքին Չարբախի 1-ին փողոցում նրան, «Դեու» մակնիշի տաքսի ավտոմեքենայով, վրաերթի է ենթարկել 1949 թ. ծնված Իգոր Պ.-ն, որը ժամը 23.30-ին տաքսի ծառայության գրասենյակից բերման է ենթարկվել և խոստովանել հանցանքը:
Կատարվում է քննություն:
Դիտվել է 900 անգամ:
Print Friendly

Leave a Reply