Սիրիա. հրադադարի առաջին իսկ օրը`146 զոհ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 27, 2012 13:47

Զինված ընդհարումների ու ահաբեկչությունների զոհերի թիվը հրադադարի առաջին իսկ օրը հասել է 146-ի:

Ուրբաթ օրը սկսվել է մահմեդական Իդ ալ-Ադհան, որն ավելի հայտնի է Կուրբան բայրամ անունով: Հոկտեմբերի 26-29-ը սիրիական զինված ուժերի հրամանատարությունը հայտարարել էր երկրի ամբողջ տարածքում հրադադարի մասին: Ընդ որում, Սիրիայի տարածքում գործող  որոշ ահաբեկչական խմբավորումներ հայտարարել էին, որ  իրենք  չեն պահպանելու հրադադարի ռեժիմը:

Սիրիական բանակի ղեկավարությունն էլ իր հերթին հայտնել էր, որ ստիպված է պատասխանել գրոհայինների չդադարող հարձակումներին:

 

 

Դիտվել է 1256 անգամ:
Print Friendly

Leave a Reply