ՃՏՊ Եղեգնաձորում, ուղևոր Տիգրան Սարգսյանը տեղափոխվել է հիվանդանոց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 27, 2012 12:57

Հոկտեմբերի 27-ին, ժամը 08.01-ին տեղեկատվություն է ստացվել, որ հոկտեմբերի 26-ին ժամը 22.40-ի սահմաններում Գլաձոր գյուղում «Վազ-21011» մակնիշի 32 ՍՏ 655 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1989թ ծնված Ս. Մանգասարյանը) բախվել է «Ույուտ» տաքսի ծառայության մոտ կայանված «Վազ-2107» մակնիշի Տ7262 պետհամարանիշով ավտոմեքենային, որն էլ իր հերթին՝ առջևում կայանված «Վազ-2106» Տ7261 պետհամարանիշով ավտոմեքենային, որն էլ՝ «Վազ֊21010» 30 ՕԼ 266 պետհամարանիշով ավտոմեքենային, ինչի հետևանքով «Վազ-21011» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր 1997թ. ծնված Տիգրան Սարգսյանը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Եղեգնաձոր քաղաքի բկ, բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Դիտվել է 729 անգամ:
Print Friendly

Leave a Reply