Հայ-թուրքական պանրի դիվանագիտությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 27, 2012 12:51

 Հայ-թուրքական սահմանը, որը մոտ 20 տարի փակ է, «Կովկասյան պանիր» ծրագրի շնորհիվ ակտիվացել է: Երկու երկրների պանրագործները միասին են աշխատում:

ԱՄՆ-ում լույս ընծայվող «New York Times» թերթի տեղեկության համաձայն`55 տարեկան ակտիվիստ Արտուշ Մկրտչյանը, Թուրքիայի սահմանից 70 կմ հեռավորության վրա գտնվող Հայաստանի երկրորդ մեծ քաղաք Գյումրին վերածել է «Պանրի դիվանագիտության» կենտրոնի: Այս մասին գրում է «Ակոս» պարբերականը`վկայակոչելով թուրքական «Milliyet»-ը:

2008 թվականին սահմանից այն կողմ համագործակցությունը զարգացնելու համար սկսված նախագծի շրջանակներում Վրաստանի Նինոցմինդա ավանի արտադրողների օգնությամբ սկսվել է «Կովկասյան պանրի» արտադրությունը: Թուրքիայի և Հայաստանի պանրարտադրողները, չնայած նրան, որ սահմանները փակ են, միմյանց են այցելել:

«Պանրի իմ դիվանագիտությունը անգամ երկու երկրների միջև ֆուտբոլային դիվանագիտությունից առաջ է անցել»,-նշել է Մկրտչյանը`հիշելով նախագահ Աբդուլլահ Գյուլի 2008 թվականին ֆուտբոլի ազգային հավաքականների խաղը դիտելու համար Երևան կատարած այցը: Այն ժամանակ մեծ հույսեր էին առաջացել, սակայն այդ գործընթացը հիասթափությամբ ավարտվեց: Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման համար ստորագրված արձանագրությունները պետք է վավերացվեին երկու երկրների ազգային ժողովների կողմից, սակայն արձանագրությունները այդպես էլ սեղանին մնացին:

Դիտվել է 775 անգամ:
Print Friendly

Leave a Reply