Վանում ՉԹՕ են նկատել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | հոկտեմբերի 27, 2012 12:50

Թուրքական «Radikal»-ը հաղորդում է, որ Վանի Սելիմբեյ թաղամասում բնակվող Ֆերհադ Ֆըրաթը երեկ ժամը 20.00-ի սահմաններում պատշգամբ դուրս գալով, օդում կարմիր լույս ունեցող թռչող մարմին է տեսել: Ֆըրաթը, ով այդ մարմինը լուսանկարել է բջջային հեռախոսով, նշել է, որ կարճ ժամանակ անց անհայտ մարմինը անհետացել է:

«Մուգ կարմիր լույսով մի մարմին էր: Սկզբում անընդհատ նույն տեղում շարժվում էր, հետո տեղում անշարժ կանգնեց: Որոշ ժամանակ նկարահանեցի, ապա մարմինը անհետացավ»,-պատմում է ականատեսը:

Դիտվել է 859 անգամ:

Leave a Reply