Բրիտանացիները փորձել են աղավնիներին վերածել “անօդաչու” սարքերի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 27, 2012 11:33

Բրիտանիայի հատուկ ծառայությունները Երկրորդ համաշխարհայինից հետո ուսումնասիրել են ռադիոալիքների միջոցով աղավնիներին հեռակառավարման տարբերակը: Սրա մասին տեղեկություններ են պահպանվել MI5 հետախուզության բաժնի նախկին տեղակալ Գայ Լիդելլի հիշողություններում, որոնց նոր հատվածները բրիտանական ազգային արխիվը գաղտնազերծել է:

Մասնավորապես, 1946-ին Լիդելլը, որը գլխավորում էր այն ժամանակ MI5-ի լրտեսության դեմ պայքարի  նախկին բաժինը, օրագրային գրառումներ է կատարել “մեր աղավնիների փորձագետ” կապիտան Կյեյգերի հետ:”Հնարավոր է, որ աղավնիերը վերադառնան տուն էլեկտրական ճառագայթման շնորհիվ, այլ կերպ` մենք կարող էինք ունենալ ռադիոկառավարվող աղավնիներ”:

Չնայած հետգայում Լիդելլի գրառումներում այդ թեման այլևս չի լուսաբանվում, այնուամենայնիվ , MI5արդեն հրապարակել է նյութեր, որոնցում խոսքը գնում է  աղավնիների` պայթուցիկներ տեղափոխելու նախապատարաստությունների մասին: Բացի այդ, 2008-ին Բրիտանիայի ազգային արխիվը գաղտնազերծել է փաստաթղթեր, որ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ բրիտանացիները պլանավորել են  փոստային աղավնիներին օգտագործել գերմանացիներին ապատեղեկացնելու նպատակով:

 

Դիտվել է 1337 անգամ:
Print Friendly

Leave a Reply