Բացահայտված կոռուպցիոն հանցագործությունների թիվն աճել է 40 տոկոսով

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 5, 2010 14:57

2009-ին Հայաստանում ոստիկանության կողմից արձանագրվել է կոռուպցիայի 550 դեպք: Գրանցված կոռուպցիոն հանցագործությունների   76 տոկոսը բացահայտվել է ոստիկանության կողմից. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Հունան Պողոսյանը:

Նրա խոսքով՝ 2007 թվականին գրանցվել է 171 կոռուպցիոն հանցագործություն, 2008-ին՝ 392, մինչդեռ 2009-ին գրանցված դեպքերի թիվն աճել է 40,3 տոկոսով՝ հասնելով 550-ի: «Կոռուպցիոն հանցագործությունների հաշվեկշռում առանձնակի կարևորություն ունի կաշառակերության դեմ տարվող պայքարը, ուստի վերջին տարիներին ոստիկանության մարմիններն էլ ավելի են ակտիվացրել այս ուղղությամբ իրականացվող աշխատանքները»,- ասում է Պողոսյանը:

Պողոսյանն ասում է՝ եթե 2007-ին բացահայտվել է կաշառակերության 7 դեպք, ապա 2008-ին՝ 63, 2009-ին՝ 56 դեպք:

Դիտվել է 3109 անգամ:
Print Friendly

Leave a Reply