Հսկան ամուսնացել է իրենից 2 անգամ հասակով փոքրի հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 27, 2012 10:05

Ռուսաստանի ամենաբարձրահասակ մարդը ստիպված ծնկի է իջել, որ լսի իր մանրաչափ ընկերուհու  արտաբերած նվիրական “այո”-ն:

Կրասնոդարի մարզի 30-ամյա բնակիչ Դենիս Մարկովը, որըի բոյը 2մ 24 սմ է, իրեն կնության է առել 1,52 սմ հասակովմի կնոջ:

“Մինչև 9-րս դասարան Դենիսը սովորական բոյ ուներ: Նա ամենահամակրելին էր մեր դպրոցում ու, բնականաբար, ես 7-րդ երկնքում էի, երբ նա ուշադրություն դարձրեց ինձ  նման սուսիկ-փուսիկի վրա”,պատմել է Նինա Մարկովան:

Երջանիկ զույգը չէր նկատում, թե ինչպես է Դենիսն օրեցօր բոյովանում,սկզբում նա բոյով անցավ իր հասակակիցներից, ապա մնացած բոլորից: 4 տարեկանում տղան ընդամենը 54 սմ բոյ է ունեցել, իսկ 19 տարեկանում` 2մ 24 սմ:

Բարձրահասակ երիտասարդի մասին լուրն իսկույն տարածվել է , հասել մայրաքաղաք ու մի օր էլ Կրասնոդարից մի մարզիչ է եկել  ու բասկետբոլի հավաքականում Դենիսին տեղ առաջարկել , սակայն, մարզումների ժամանակ տղայի մոտ առողջական խնդիրներ են առաջացել: Միջողնային ճողվածքի պատճառով նա ստիպված երկարատև բուժում է ստացել ու, արդյունքում, այժմ կարողանում է ձեռնափայտով , սակայն ինքնուրույն տեղաշարժվել:

“Այդ ամբողջ ժամանակ Նինան իմ կողքին է եղել: Չնայած ես նրան  ասում էի, որ չեմ կամենում բեռ դառնալ ու նա պետք է իր կյանքն առանց ինձ դասավորի , այնուամենայնիվ նա լսել անգամ չէր կամենում: Արցունքներով հեռանում էր, ու կրկին վերադառնում”:

Դա այնքան ժամանակ է տևել, մինչև Նինան նրան հայտնել է, որ հղի է:

“Նա  փորձում էր ինձ համոզել, որ երեխային հաշմանդամ հայր հարկավոր չէ, որ նա ոչինչ չի կարող տալ իր երեխային, իսկ հետո, մի լավ մտածեց ու առաջարկություն արեց: Նա ասել է, որ ինձ կյանքից առավել է սիրում”, ասում է Նինան:

Դենիսի ամբողջ թոշակը ծախսվում է նրա համար հագուստ պատվիրելու վրա: Ամուսինները  բնատնտեսությամբ են ապրում, անասուն են պահում ու միակ դժգոհությունը հին տունն է, որը մի օր վախենում են պարզապես փուլ գա:

 

Դիտվել է 1357 անգամ:
Print Friendly

Leave a Reply