Այսօր մեր զինվորը կարող է դիրքերում հանգիստ դիտարկում կատարել` առանց իր կյանքը վտանգելու. Մովսես Հակոբյան
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | October 27, 2012 0:33
Ժամանակ առ ժամանակ մենք ստիպված ենք լինում պատասխանել հակառակորդի ոտնձգություններին` մեկ նպատակ ունենալով` չթույլատրել, որ հակառակորդը առաջնային գծում ունենա գերիշխող դիրք, որովհետեև մենք գտնում ենք, որ հակառակորդի` գերիշխող դիրքում լինելու պարագայում նա հաջորդ օրը ԼՂՀ-ի դեմ կհայտարարի պատերազմ:
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը:
Վերջինս խոսեց նախորդ տարվա բացթողումների մասին` նշելով, որ այդ ամենինց իրենք դասեր ենք քաղել և լուրջ աշխատանքներ են տարել զինվորի անվտանգության ապահովման հարցում. «Անցած տարվա մեր բացթողումներկց մենք կատարել ենք հետևություն, քանի որ անցյալ տարի մենք ունեցել ենք 9 զինածառայողի զոհ, և բոլորը զոհվել են, ոչ թե անվտանգության կանոնների խախտման հետևանքով, այլ հակառակորդի դիպուկ կրակից և բոլորը մահացու վիրավորվել են գլխի շրջանում: Եվ սա մեզ հուշել է, որ մենք որոշակի բացեր ուեննք այդ ուղղությամբ, այսնքն մեր զինվորի մարտական հերաթապայության իրականացումը անվտանգ չէ»:
Այս ամենի արդյունքում, ըստ նախարարի, այս տարի մեծածավալ աշխատանք է կատարվել և լրիվությամբ շտկվել է իրավիճակը առաջնագծում. «Ովքեր եղել են առաջնագծում երևի տեսել են, որ այսօր մեր զինվորը կարող է դիրքերում հանգիստ դիտարկում կատարել` առանց իր կյանքը վտանգելու: Դրան գումարած` ինքը կարող է նաև անվտանգ պայմաններում համարժեք պատասխան տալ»:
Հրամանատարի հաղորդմամբ` այս տարի հակառակորդը դիվերսիոն հարձակման արդեն 7 փորձ է կատարել, սակայն դրանք բոլորն էլ ժամանակին հայտնաբերվել ու կանխվել են:
«Անհաջողության մատնվելով և կորուստներ տալով՝ թշնամին ստիպված է եղել նահանջել: Հրադադարի պարբերական խախտումներով հակառակորդը փորձում է բարձրացնել իր զինծառայողների բարոյահոգեբանական ոգին և ավելի բարենպաստ դիրք գրավել: Չեմ կարող ասել, թե հակառակորդի բարոյահոգեբանական վիճակն ինչ վիճակում է, սակայն մյուս նպատակին հասնել հակառակորդին միանշանակորեն չի հաջողվում»,-ավելացրեց ԼՂՀ ՊԲ հրամանատարը:
Վահե Մակարյան






Facebook
Tweet This
Email This Post
