Սիրիայում զինադադարի պայմաններում արյունահեղություն է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 26, 2012 23:09

Սիրիայում մուսուլմանական տոնի`Քուրբան Բայրամի ժամանակ զինադադարի հաստատումից անմիջապես հետո հաղորդագրություններ տարածվեցին Ասադի զորքերի և ընդդիմադիրների միջև բախումների վերաբերյալ: Սիրիական օրինապահները հայտնում են, որ կառավարական զորքերի անցկացրած օպերացիայի հետևանքով արդեն 23 մարդ է զոհվել:
Սիրիական ազգային խորհուրդը նշել է, որ Ասադի զորքերը շարունակում են գրոհել Հոմսի Հալիդիե թաղամասը և ժամանակ առ ժամանակ տանկերից կրակում են բնակելի թաղամասերի ուղղությամբ:
«Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ Իդլիբի քաղաքամերձ շրջաններում դեռևս շարունակվում են բախումները`երբեմն վերաճելով դաժան պայքարի:
Սիրիական ազգային խորհրդի խոսքերով`երկրի նախագահ Բաշար Ասադի հայտարարած համաներումը միայն բառեր են: Դամասկոսի բանտերում իր պատիժը կրող ոչ մի քաղբանտարկյալ ազատ չի արձակվել:

Դիտվել է 864 անգամ:
Print Friendly

Leave a Reply