Հակակառավարական խաղաղ ցույցեր Սիրիայում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 26, 2012 23:03

Հազարավոր սիրիացիներ տոնական նամազից հետո դուրս են եկել Դմասկոսի և Հալեպի փողոցներ, որպեսզի բողոքարկեն նախագահ Բաշար Ասադի քաղաքականությունը: Սիրիայի ժողովուրդը տոնը նշում է կառավարական զորքերի և Սիրիայի ազատության բանակի միջև հարաբերական հաշտության պայմաններում:

Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը, վկայակոչելով Դամասկոսի լրատվական ցանցը, հաշտություն հայտարարելուց հետո Սիրիայի մի շարք քաղաքներում հակակառավարական խաղաղ ելույթներ են տեղի ունենում: Համաձայն տեղեկատվության`Դերիա և Հոմս քաղաքներում ցուցարարների վրա կրակ է բացվել:

Միևնույն ժամանակ նախագահ Բաշար Ասադը տոնական նամազը Դամասկոսի փոքր մզկիթներից մեկում է կատարել: Այսօրվանից սկսած Սիրիայում հակամարտող կողմերի միջև երեքօրյա հաշտություն է հաստատվում: Սակայն արդեն առաջին տեղեկությունները կան զինադադարի խախտման մասին:

Դիտվել է 720 անգամ:
Print Friendly

Leave a Reply