ՀՀ քաղաքաշինության նախարարությունը Խանջյան 20 հասցեում կառուցվող շենքի փլուզման առնչությամբ պարզաբանում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 26, 2012 22:58

Խանջյան 20 հասցեում կառուցվող շենքի փլուզման առնչությամբ, ՀՀ քաղաքաշինության նախարարությունը տեղեկացնում է, որ կառուցապատող “Մանկական զվարճալիքների կենտրոն” ՍՊԸ-ի նկատմամբ, ստուգումների իրականացման խոչընդոտման փաստով, այս տարվա հուլիսին քաղաքաշինական պետական տեսչությունը կազմել է ակտ:

Ստուգումները խոչընդոտելու վերաբերյալ կազմված ակտի հիման վրա, օգոստոսին, քաղաքաշինական պետական տեսչության պետի համապատասխան որոշմամբ, “Մանկական զվարճալիքների կենտրոն” ՍՊԸ-ի տնօրեն Հ. Հակոբյանի նկատմամբ նշանակվել է տուգանք, նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով, որը կառուցապատողը վճարել է:

Մասնավորապես, տվյալ ընկերությունը չի ներկայացրել ստուգումներին առնչվող համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերը: Տեսչությունը, այդ իրավիճակը հաշվի առնելով, դիմել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչություն: Համատեղ ուժերով նույն օրը դադարեցվել են օբյեկտի շինարարական աշխատանքները:

Դիտվել է 915 անգամ:
Print Friendly

Leave a Reply