“Աստվածաբանությունը”` գիտական աստիճանաշնորհման անվանացանկում

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | October 26, 2012 22:50

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` “Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2009թ. ապրիլի 18-ի N300 Ա/Ք հրամանում փոփոխություն կատարելու վերաբերյալ”: Համաձայն հրամանի` Հայաստանի գիտական աստիճանաշնորհման անվանացանկում կատարվել է լրացում, և ընդգրկվել է նոր բնագավառ` “Աստվածաբանությունը” /ԻԵ.00.00 թվանիշ/` “Աստվածաբանություն” և “Կրոնի տեսություն և պատմություն (կրոնագիտություն)” մասնագիտություններով: Միաժամանակ, “Փիլիսոփայական գիտություններ” բնագավառի /ԻԵ.00.05 թվանիշ/ մասնագիտությունում մնացել է միայն “կրոնի փիլիսոփայություն” ձևակերպումը:

Դիտվել է 747 անգամ:
Print Friendly

Leave a Reply