Քաղաքապետ Տարոն Մարգարյանը խրախուսել է մայրաքաղաքի կանաչապատման ընկերությունների աշխատակիցներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 26, 2012 17:37

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է մայրաքաղաքի 12 վարչական շրջանների կանաչապատման ընկերությունների տնօրենների հետ: Ի դեմս կանաչապատման ընկերությունների տնօրենների շնորհակալություն հայտնելով նրանց բոլոր աշխատակիցներին ամենօրյա նվիրված աշխատանքի համար, Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ քաղաքի հանդեպ ցուցաբերած սրտացավության արդյունքն ակնհայտ է: Այդ են վկայում շուրջ երեք անգամ ավելացած ծաղկապատման, կանաչապատման ու կանաչ տարածքների խնամքի այս տարվա ծավալները: Քաղաքապետը նաև կարևորել է թիմային համագործակցված աշխատանքը, ինչի արդյունքում միասնական մոտեցմամբ այս տարի կանաչապատվել են մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանները. <>,-նշել է քաղաքապետը:

Ներկայացնելով 2013թ-ին մայրաքաղաքում կանաչապատման ուղղությամբ նախատեսվող առաջնահերթությունները, Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է կանաչապատման բնագավառում նոր մոտեցումներ կիրառելու ուղղությամբ ներկայացնել առաջարկություններ: Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ավելացման, էկոլոգիական վիճակի բարելավման ու կանաչապատման ոլորտում կայուն զարգացում ապահովելու նպատակով, քաղաքապետը կարևորել է նաև Երևանը անտառաշերտի բուֆերային գոտով շրջապատելու մոտեցումը, ինչպես նաև հնարավոր բոլոր վայրերում նոր անտառ-պուրակների ստեղծումը:

<>,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետի որոշմամբ բարեխիղճ աշխատանքի համար մայրաքաղաքի վարչական շրջանների կանաչապատման ընկերությունների տնօրեններն ու աշխատակիցները արժանացել են դրամական պարգևների:

Կանաչապատման ընկերությունների տնօրենները, շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար, քաղաքապետին խոստացել են, որ այսուհետ ևս կաշխատեն մեծ նվիրումով ու եռանդով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 908 անգամ:
Print Friendly

Leave a Reply