Հաշմանդամ օդաչուները պահանջում են իրենց փողերը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 26, 2012 17:33

 Ոչ թե միայն այսօր, այլ արդեն տարիներ շարունակ “Հաշմանդամ օդաչուներ” ՀԿ-ն, որի կազմում ոչ միայն օդաչուներն են այլ, ինժեներատեխնիկական անձնակազմը և այն կանայք, որոնց ամուսինները ավիավթարի ժամանակ մահացել են”,-“Անկախ”,-ի հետ զրույցում ասաց  “Հաշմանդամ օդաչուներ” ՀԿ-ի նախագահ Դավիթ Դավթյանը:

Վերջինս նշեց, որ իրենց հարցը կայանում է նրանում, որ աշխատանքի ընթացքում ձեռք են բերել մասնագիտական հիվանդություն, որն, ըստ Հայաստանի բոլոր օրեքների պետք է փոխհատուցվի առողջությանը պատճառված վնասի համար: Սակայն կան նաև կանայք, որոնց ամուսինները մահացել են ավիավթարում, Իրանի Իսլամական հանրապետությունում. “Դա յոթ ընտանիք է, որոնց երեխաները եղել են 2 տարեկան, հիմա ինչ պիտի ուտի էդ էրեխեն, որ դառնա 18 տարեկան ու գնա բանակ”:

“Ես առողջությանս հասցված վնաս ունեմ, ինձ չեն թողել թռնեմ, ինձ հանել են աշխատանքից և ասել են, որ իմ կորուստն էսպիսին է ու ինձ պետք է փոխհատուցում տան, բայց քանի որ մեր երկիրը անօրինական երկիր է, օրենքները չեն օգտագործվում, չվերթները վերցրեցին տվեցին ուրիշին առանց որևէ պարտավորության”,-ասաց Դավիթ Դավթյանը` նշելով, որ 2000 թվականից սկսած` ինքն այլևս չի աշխատում:

“Հաշմանդամ օդաչուներ” ՀԿ-ի նախագահն ասաց, որ քանի որ Հայկական ավիաուղիները կային, իրենք Հայկական ավիաուղիներից ստանում էինք մեր գումարները. “Հետո ինչ-ինչ պատճառներով տարան մտցրին սնանկություն, հետո ինչ-որ բաներ կար վաճառեցին ու այդ փողերով մինչև 2006 թվականը վճարեցին մեզ, դրանից հետո ասացին չունեն էլ փող”:

Փաստորեն, 2006 թվականի սեպտեմբերի 1-ից հաշմանդամ օդաչուներն այլևս չեն ստանում իրենց օրենքով սահմանված փոխհատոցումները:

Դավթյանը նշեց, որ ինքը դիմել նաև Արդարադատության նախարարին, սակայն վերջինս ցրողական պատասխան է տվել: Նա նաև դիմել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին, վերջինս խոստացել է այս հարցը դնել քննարկման ԱԺ-ում:

“Մեր նախագահը ճիշտ է ասում`ձուկը գլխից է նեխած, հարկավոր է գլուխը բռնել, բայց գլուխը չենք կարողանում գտնել, որ բռնենք”,-  վրդովված ավելացրեց տուժած օդաչուն:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 1173 անգամ:
Print Friendly

Leave a Reply