Նշանավոր պանրի թուրքական մրցակիցը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 26, 2012 17:23

Թուրքական «Դիվլե օբրուք» պանիրը, որը բացառապես բնական ճանապարհով արտադրվում է Քարամանի շրջանի Ուչհարման գյուղում և պահվում 45 մ խորություն ունեցող քարանձավներում, իր յուրահատուկ համով միանգամայն ի վիճակի է մրցակցել հանրահայտ ֆրանսիական «Ռոքֆոր» պանրի հետ:
Այրանջըի շրջանի քաղաքապետ Յուքսել Բյույուքքարջըն «Anadolu» գործակալության թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ «Դիվլե» պանրի գլխավոր արժանիքը նրա օրգանական բովանդակությունն է:
«Դիվլե օբրուք» պանիրը աշխարհի ամենաորակյալ պանիրների հնգյակում է գտնվում, իսկ համային հատկանիշներով և արտաքին տեսքով այն բավաականին գերազանցում է «Ռոքֆոր»-ին»,-նշել է Բյույուքքարջըն:

Դիտվել է 881 անգամ:
Print Friendly

Leave a Reply