Երեք միլիոն մուսուլման ուխտավոր է դարձել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 26, 2012 17:21
Թուրքական «Zaman»-ը գրում է, որ երեք միլիոն մուսուլման ավարտեց իր ուխտագնացությունը`հաջը, դեպի մուսուլմանական սուրբ քաղաք`Մեքքա: Հաջը ավարտված է համարվում մի շարք պարտադիր ծեսերի կատարումից հետո`Արաֆաթ լեռան մոտ աղոթքի ընթերցում, Քաաբայի շուրջ յոթ անգամ պտույտի կատարում:
Բոլոր պարտադիր ծեսերի իրականացումից հետո ուխտավորները միասին հավաքվել են տոնական նամազի Քաաբայում`ոչխարին որպես զոհ են մատուցել, ապա իրենց վրայից հանել են ուխտավորների համար նախատեսված հատուկ շորերը`իհրամը:






Facebook
Tweet This
Email This Post
