Սիրիան տոնի ընթացքում հաշտություն է հաստատել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 26, 2012 17:19

  Իրանի արտգործ նախարար Ալի Աքբար Սալեհը նշել է, որ շատ գոհ է Սիրիայում զինադադարի հաստատման կապակցությամբ: Իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ`Սալիհը այդ մասին հայտնել է Սիրիայի արտգործ նախարար Վալիդ ալ Մուալիմի հետ հեռախոսազրույցում: Նա այդ որոշումը գնահատել է որպես «դրական և նշանակալի»: Այս մասին գրում է «Anadolu» գործակալությունը:

Սալիհը սիրիացի գործընկերոջը շնորհավորել է մուսուլմանական տոնի`Քուրբան Բայրամի կապակցությամբ և մաղթել, որպեսզի երկրում մյուս խմբավորումները ևս սատարեն կառավարության լավ մտադրությունները և աջակցեն Սիրիայում խաղաղության և կայունության հաստատմանը: Ալ Մուալիմը շնորհակալություն է հայտնել Իրանին երկրում խաղաղության հաստատմանը ուղղված ջանքների համար:

Հիշեցնենք, որ Թուրքիան, Իրանը և մի շարք այլ երկրներ Սիրիային կոչ էին արել զինադադար հաստատել Քուրբան Բայրամի ժամանակ:

Դիտվել է 819 անգամ:
Print Friendly

Leave a Reply