Առջևում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներն են

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 26, 2012 15:54

Սանկտ Պետերբուրգում  մեկնարկած շախմատի Չիգորինի հուշամրցաշարի արագ շախմատի մրցաշարում կայացած չորս տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են Հայաստանի ներկայացուցիչ Ավետիք Գրիգորյանը և ադրբեջանցի  Վասիվ Դուրարբեյլին:

10 շախմատիստներ, այդ թվում՝ Ռոբերտ Հովհաննիսյանը, առաջատարներից ետ են մնում  կես միավորով:

Հավելենք, որ Չիգորինի հիշատակն նվիրված գլխավոր մրցաշարը կկայանա հոկտեմբերի 27-ից մինչև  նոյեմբերի 4-ը: Մրցաշարին կմասնակցեն մոտ երկու տասնյակ հայ շախմատիստներ, այդ թվում` գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը, Ավետիք Գրիգորյանը, Արթուր Գաբրիելյանը, Սերգեյ Գրիգորյանցը, Յուրի Հայրապետյանը:

Դիտվել է 717 անգամ:
Print Friendly

Leave a Reply