«Մենք նույնիսկ պոռնիկներին պոռնիկ չենք ասում». Գալուստ Սահակյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 26, 2012 15:53

«Դա երա՞զ է, թե՞ իրականություն»,-այսպես պատասխանեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գալուստ սահակյանը` պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչ են անելու, եթե ընդդիմությունը կեղծքիներով ջախջախիչ պարտության մատնի Սերժ Սարգսյանին:

Եթե այնուամենայնիվ, կեղծքիները որոշեն ընտրությունների ելքը, այդ դեպքում ի՞նչ կանեն իրենք, Գալուստ Սահակյանն ասաց. «Նման բան չկա»:

Նա ևս հաստատեց Նաիրա Զոհրաբյանի այն միտքը, որ ԲՀԿ-ՀՀԿ-ՕԵԿ կոլաիցիա չկա. «Նման կոլալիցիա վաղու~ց չկա: Կա միայն կոալիցիա, որում ընդգրկված են միայն ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը»:

Գալուստ Սահակյանն անդրադարձավ նաև Լևոն Զուրաբյանի այն հայտարարությւանը, թե եթե պոռնիկը բարոյական մարդուն պոռնիկ է ասում, դրանից ոչինչ չի փոխում, այլ ընդամենը իր էությունն է բացահայտում դրանով (նկատի ունի Գալուստ Սահակյանին, Է. Շարմազանովին ու Հովհաննես Սահակյանին). «Իմիջիայլոց, նույնիսկ պոռնիկներին մենք պոռնիկ չենք ասում, առավելևս, մենք երբեք նախահարձակ չենք լինում, մենք ընդամենը ցանկացած դեպքում հակադարձում ենք»:

Դիտվել է 1527 անգամ:
Print Friendly

Leave a Reply