ՀՀ-ից ժամանած շուրջ երեք տասնյակ լրագրողներ հանդիպեցին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատարՄովսես Հակոբյանի հետ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 26, 2012 15:43

Հոկտեմբերի 25-ին ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում կատարված շրջայցից հետո ՀՀ-ից ժամանած շուրջ երեք տասնյակ լրագրողներ հանդիպեցին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ: Հանդիպման ընթացքում բանակի հրամանատարը նախ լրագրողներին ներկայացրեց Արցախի զինված ուժերում իրականացվող գործընթացների համառոտ բովանդակությանը, իսկ այնուհետև պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին: Շուրջ մեկ ժամ տևած հարց ու պատասխանի ընթացքում շոշափվեցին ինչպես բանակաշինության տարբեր ոլորտներին վերաբերող թեմաներ, այնպես էլ տարածաշրջանային ռազմաքաղաքական ընթացիկ զարգացումներին առնչվող խնդիրներ: Բավականին ջերմ ու անկեղծ մթնոլորտում ծավալված ասուլիսի արդյունքում լրագրողները հնարավորություն ունեցան զորամասի մշտական տեղակայման վայրում և առաջնային գծում ստացած իրենց տպավորություններն ամրապնդել ԼՂՀ պաշտպանության նախարարի կողմից յուրաքանչյուր հարցի շուրջ տրված սպառիչ պատասխաններով:

Դիտվել է 1438 անգամ:
Print Friendly

Leave a Reply