«Ժողովրդի արգանդը չորացե՞լ է…». Ա. Ռուստամյան
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | October 26, 2012 15:41
«ՀՅԴ-ն այն կուսակցությունն է, որը հայտնի է իր գաղափարական եւ կազմակերպչական կանոններով ու կառույցով: Մեզ մոտ բուռն են լինում քննարկումները, լինում են տարբեր կարծիքների բախումներ, բայց խառնաշփոթ չի կարող առաջանալ, որովհետեւ շատ հստակ է մեր ընթացքը»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Ռուստամյանը նաև հայտնեց, որ իրենք հատուկ ժողով կգումարեն դեկտեմբեր ամսին նախագահական ընտրությունների կապակցությամբ. «Պետք է հնարավոր ամեն ինչ անել, որ ընդդիմադիր դաշտը համախմբվի»,-ասաց նա:
Այդ համախմբումից էլ, ըստ Ռուստամյանի, կախված կլինի ՀՅԴ վերջնական որոշումը։
Նա ասաց, որ թեկնածուի խնդիրն իրենց համար առաջնային չէ. «Մենք թեկնածուի պրոբլեմը, պակասը չունենք։ Եթե թեկնածուի խնդիրն առաջ բերվի, բոլորը կասեն` մեր թեկնածուն ամենալավն է։ Սայլը չպիտի դրվի եզներից առաջ»։
Ռուստամյանը կարծում է, որ կարելի է ընդհանրապես չեզոք թեկնածու ընտրել. «Այս ժողովրդի արգանդը չորացե՞լ է, որ նոր թեկնածու չլինի»,-ասաց նա:






Facebook
Tweet This
Email This Post
