Հրազդան ՋԷԿ-ի տարածքում փլուզումից զոհվել են չին շինարարներ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 17, 2009 16:17

ՋեկԵրեկ Հրազդան ՋԷԿ-ի տարածքում տեղի ունեցած փլուզման հետևանքով 4 չին շինարար է զոհվել: Դեպքի վայր են մեկնել նշված վարչության և Հրազդան ՋԷԿ-ի հրշեջ փրկարար ջոկատի ղեկավարները: Պարզվել է, որ չինական «HPCC» ՍՊԸ-ի աշխատակիցների կողմից ՋԷԿ-ին հարակից` «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի 5-րդ բլոկի ծխնելույզի վրա աշխատանքներ իրականացնելիս շրջվել է շինարարական հարթակը, ինչի հետևանքով շինարարները 26 մ բարձրությունից վայր են ընկել և տեղում մահացել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Կոտայքի մարզային փրկարարական վարչությանը հանձնարարվել է պարզել դեպքի մանրամասները:

Դիտվել է 1403 անգամ:
Print Friendly

Leave a Reply