«Այդ տրամաբանությամբ Տիգրան Սարգսյանն էլ պետք է պաշտպանի Վազգեն Մանուկյանի թեկնածությունը»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 26, 2012 15:27


«Կա փաստ, Բարգավաճ Հայաստան-Հանրապետական-Օրինաց երկիր կոալիցիա գոյություն չունի: Կարծում եմ` դրանով ամեն ինչ ասված է»,- պատասխանելով լրագրողների հարցերին` այսօր ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանն էլ ավելացրեց. “Մեզ համար շատ պարզ է, որ այն պահից, երբ ԲՀԿ-ն մաս չկազմեց իշխող քաղաքական կոալիցիային, այդ հուշագիրն ունի զուտ պատմագրական նշանակություն”:

Անդրադառնալով Տիգրան Սարգսյանի` նույն թեմայով հայտարարությանը, Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Եթե Տիգրան Սարգսյանի տրամաբանությամբ շարունակենք, ապա նա շարունակում է մնալ ԱԺՄ անդամ ու պետք է պաշտպանի Վազգեն Մանուկյանի թեկնածությունը»։

Այն, որ ԲՀԿ-ն միշտ քննադատում է Կառավարությանը, բայց երբևէ չի քննադատում նախագահ Սերժ Սարգսյանին, մինչդեռ նախորդ նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն պաշտպանել է հենց Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ԲՀԿ խմբակցության քարտուղարն ասաց. “Բարգավաճ Հայաստանի բոլոր քայլերը տվյալ ժամանակի մեջ, տվյալ իրադրությունում եղել են ճիշտ”:

Ինչ վերաբերում է Կառավարությանը քննադատելուն, ապա Ն. Զոհրաբյանն ասաց, որ երկրում տարվող սոցիալ-տնտեսական քաղաքականության պատասխանատուն Կառավարությունն է, և ԲՀԿ-ն մշտապես իր անհամաձայնությունն է հայտնել տարվող սոցիալ-տնտեսական քաղաքականության վերաբերյալ:

Վահե Մակարյան

Դիտվել է 1612 անգամ:
Print Friendly

Leave a Reply