«ԲՀԿ-ն պիտի մասնակցի սեփական թեկնածուով, և այդ թեկնածուն պետք է լինի Գագիկ Ծառուկյանը». Ն . Զոհրաբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 26, 2012 15:17

ԲՀԿ- ն ձեռնպահ քվեարկեց  ՀՀԿ-ի ներկայացրած նախագիծը` նվազագույն աշխատավարձի շեմը 2500 դրամով բարձրացնելու վերաբերյալ, քանի որ այն մեզ համար բացարձակապես անընդունելի էր և մենք ներկայացրեցինք հիմնավորումներ, որ այդ աշխատավարձը կարող էր լինել շատ ավելի բարձր և գոնե ինչ-որ աղերսներ ունենար նվազագույն կենսաապահովման զամբյուղի նվազագույն շեմի հետ: Բայց քանի որ այսօր երկիրը հասցված է այնպիսի ծայրահեղ սոցիալ-տնեսական վիճակի, որ այդ 2500 դրամը տասնյակ ընտանիքների համար կարող էր նաև օրվա հացի խնդիր լուծել, ուստի Բարգավաճ Հայաստանը ձեռնպահ մնաց նախագծին դեմ քվեարկելուց և մենք քվեարկեցինք ձեռնպահ”,- այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Զոհրաբյանը նաև խոսեց կենսաթոշակային կուտակային համակարգին անցնելու վերաբերյալ նախագծի մասին, որի քննարկումը տեղի կունենա հաջորդ քառօրյայում. “ԲՀԿ-ն այս նախագծին այս ձևով և ներկայացված այս տարբերակով դեմ է, որովհետև, իհարկե, գաղափարը կարևոր է, որ կուտակային կենսաթոշակային համակարգ մեր երկրում պիտի ներդրվի, բայց հաշվի առնելով աղքատության այնպիսի տոկոսը, որ մեր երկրում կա, մենք գտնում ենք, որ սկզբի համար այն պետք է լինի ոչ թե պարտադիր, այլ կամավորության սկզբունքով”:

Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններում ԲՀԿ-ի կողմից հավանական թեկնածուի առաջադրմանը, ապա ԲՀԿ խմբակցության քարտուղարն ասաց, որ այս հարցի վերաբերյալ իրենք իրենց դիրքորոշումը կհայտնեն այն ժամանակ, երբ որ հարմար կգտնեն, սակայն նա հայտնեց իր անձնական դիրքորոշումը. “ԲՀԿ-ն պիտի մասնակցի սեփական թեկնածուով, և այդ թեկնածուն պետք է լինի Գագիկ Ծառուկյանը”:

Վահե Մակարյան

Դիտվել է 959 անգամ:
Print Friendly

Leave a Reply