Նախարարը հանուն կնոջ փողոցները «մաքրել» է մուրացիկներից
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 26, 2012 13:39
Իմանալով, թե որ փողոցներով է զբոսնում ու որ խանութներն է սիրում մտնել իր սիրելի կինը, հոգատար ՆԳ նախարարը հրամայել է իր ենթականերին անմիջապես այդ փողոցներից հեռացնել մուրացիկներին, թափառաշրջիկներին ու գնչուներին:
Պաշտոնեական դիրքի չարաշահման առիթով սկանդալի կենտրոնում է հայտնվել Ֆրանսիայի ՆԳ նախարար Մանուել Վալսը, որի տիկինը խնդրել է պաշտպանել իրեն հասարակության թափթփուկների հետ ցանկացած շփումից:
«Le Canard Enchaîné» տեղեկության համաձայն, տիկինը դիմել է իր բարձրաստիճան ամուսնուն, քանի որ նրան հոգնեցրել է տեսնել մուրացիկ կանանց, որոնք ցանկացած եղանակի իրենց երեխաներին քարշ են տալիս հետևից: Չցանկանալով միջոցները վատնել ողորմության վրա` ապահովված տիկինը պարզապես նախընտրել է նրանց չտեսնել: Բնականաբար, նախարարը հերքել է իր հասցեին հնչած մեղադրանքները:






Facebook
Tweet This
Email This Post
