Ահմեդ Դավութօղլու. Հայաստանն ու Թուրքիան պիտի բանակցեն դեմ առ դեմ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 5, 2010 14:08

Ահմեդ Դավութողլու Թուրքիան կոչ է անում Հայաստանին` բացել բոլոր արխիվները և ճնշում չգործադրել ԱՄՆ Կոնգրեսի միջոցով, այլ`բանակցություններ վարել դեմ առ դեմ: CNN Turk-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:

«Ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը կոմիկական է, քանի որ մեկ ձայնի տարբերությունը բավական տարորինակ է թվում»,-ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը` ավելացնելով, որ թյուր է այն կարծիքը, թե բանաձևի ընդունումը կարող է որևէ  ճնշում գործադրել Թուրքիայի վրա` հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցում: Երրորդ երկրի, տվյալ դեպքում` ԱՄՆ-ի միջամտությունն, ըստ Դավութօղլու, միայն բարդեցնում է հաշտեցման գործընթացը:

Միևնույն ժամանակ Ահմեդ Դավութօղլուն ասել է, որ բանաձևի ընդունումը փաստել է Կոնգրեսի թուլությունը` ապագա քաղաքական ստրատեգիայի մշակման հարցում:

Դիտվել է 3557 անգամ:
Print Friendly

Leave a Reply