Ճիճվային հիվանդություններ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | October 27, 2012 15:40

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը  զեկույցներ է հրապարակել, որոնց համաձայն, բոլոր հիվանդությունների 80%-ը  մարդու օրգանիզմի վրա  մակաբույծների անմիջական ազդեցության  ու դրանց գործունեության հետևանք են:

Մենք հաճախ չենք գիտակցում, թե մեր առողջությունը, ինքնազգացողությունը, արարքները, ճաշակները  որքանով են  առնչվում մեր օրգանիզմի աներևույթ բնակիչների հետ:

Մեր օրերում, կարելի է ասել, «ըստ արժանվույն չեն գնահատվում» այդ օրգանատեսակները: Երբեմն մասնագետները չեն էլ կասկածում, թե մակաբույծները, որոնք սովորել են հարմարվել ցանկացած պայմանների, քողարկվել տարածված հիվանդությունների տեսքով, ինչպես և ինչքան կարող են ազդել, սկսած օրգանների մեխանիկական վնասվածքից մինչև թունավորումը զանազան` կենսագործունեության համար անհրաժեշտ մթերքներով, ալերգիկ ռեակցիաներով: Մակաբույծները կարող են մեզ անհրաժեշտ սնունդը կլանել, բարդացնել հիվանդությունների ընթացքը, թուլացնել իմունային համակարգը, նպաստել վարակիչ ու մանրէաբանական հիվանդությունների ներթափանցմանը օրգանիզմ: Փաստեր կան, որ մակաբույծի դեմ արդյունավետ բուժումից հետո մարդը ապաքինվել է «անբուժելի» համարվող  հիվանդությունից:

Մակաբույծները վերին շնչուղիների շատ ու շատ հիվանդությունների պատճառ կարող են դառնալ: Օրինակ` բրոնխիտ, թոքամզի բորբոքում, թոքախտ հիվանդությունները կարող են թոքերում ասկարիդի թրթուրի առկայության հետևանք լինել, որը սովորաբար «սիրում է » բնադրվել լյարդում:

Շաքարախտը երբեմն  կարող է պայմանավորված լինել խոշոր եղջրավոր անասուններից մարդուն փոխանցվող  տրեմատոդ մակաբույծի առկայությամբ:

Աթերոսկլերոզը հաճախ  անոթների պատերի տրիխոմոնադներով ախտահարման հետևանքով է առաջանում:

Մաշկի հիվանդությունները, ինչպիսիք են պզուկները, ակնեն, պապիլոմաները, մատների արանքում սնկերը և անգամ կրունկների ճաքերը, տարբեր էկզեմաները, նույնպես կարող են մակաբույծների գործունեության հետևանքով առաջանալ:

Փսորիազ.  առաջանում է օրգանիզմում կրեմնիումի անբավարարությունից, քանի որ այն մեծ բավականությամբ խժռում են մակաբույծները` գրեթե ոչինչ չթողնելով «տիրոջը»:

Հոդերի ու ջլերի հիվանդություններ (արթրիտ, արթրոզ, ռադիկուլիտ, հոդատապ), ալերգիա, սակավարյունություն, սրանք ևս հետևանք են մակաբույծների կենսագործունեության, որոնք առաջին հայացքից   կարծես թե կապ չունեն այդ հիվանդությունների հետ:

Փորկապություն. հաճախ մակաբույծները խոչընդոտում են սննդի առաջխաղացմանն աղիքներում: Մակաբույծները գրգռում են աղիքային ռեցեպտորները, ինչը հանգեցնում է  աղեստամոքսային տրակտի շարժունակության խանգարման:

Փորլուծ.  երբեմն փորլուծը ոչ թե անորակ մթերքներով թունավորման, այլ հելմիտների, ճիճուների գործունեության հետևանքով է առաջանում:

Թութք. տվյալ հիվանդության պատճառը կարող են լինել  ոչ թե բորբոքված ու մեծացած հանգույցները, այլ ուղիղ աղիքի լորձաթաղանթի տակ մակաբույծների բազմացումը:

Մաշկի հիվանդություններ (պրոբլեմատիկ մաշկ): Մակաբույծները, հայտնվելով մարդու օրգանիզմում, ձվադրում են, իսկ թրթուրներն ակտիվորեն  տարածվում են բոլոր օրգաններում ու հյուսվածքներում: Մակաբույծները կարող են եղնջատենդի, տարատեսակ ցաների, էկզեմայի ու մաշկային հիվանդությունների պատճառ դառնալ:

Կան մակաբույծներ էլ (նեմատոդ, տրեմատոդ, ցեստոդ ու պարզագույն միկրոօրգանիզմներ),  որոնք մարդու օրգանիզմում  ուռուցքի, դերմատիտների, պապիլոմաների, մաշկի վրա խոցերի նման ախտանշաններ են  առաջացնում:

Ասթման կամ կրծքահեղձուկը  ևս կարող են առաջանալ ասկարիդի թրթուրների պատճառով: Երբ ասկարիդի թրթուրները  ստամոքսում են, դրանք ոչ թե աղիքներ են գաղթում, ինչպես հիմնականում բոլոր մակաբույծների դեպքում է լինում, այլ վարակված մարդու թոքեր:

Բոլոր կենդանիներն ունեն ասկարիդ. նրանց հետ սերտ շփումն ու անվտանգության միջոցներին չհետևելը ոչ միայն ասթմայի է հանգեցնում, այլև դրանից կարող են ախտահարվել նաև մյուս օրգանները (ուղեղը, լյարդը, երիկամները, սիրտը):

Մակաբույծների ձվերը կենդանիների արտաթորանքի միջոցով դուրս են գալիս, հայտնվում բրդի վրա ու շրջակա միջավայրում: Մարդը կարող է վարակվել կենդանիների հետ անմիջական շփման հետևանքով, անտառում սունկ, հատապտուղ  հավաքելիս, չստուգված տեղերից ջուր խմելիս:

Հոդերի ու մկանային ցավ. մակաբույծների շատ տեսակներ, տեղաշարժվելով օրգանիզմում, իրենց համար հարմարավետ տեղի որոնման համար թափանցում են մկանային ու հյուսվածք ու հոդային հեղուկի մեջ: Նման վարքագիծը հանգեցնում է  ցավի ու բորբոքման: Տվյալ հատվածում գոյանում է միակցող մի հյուսվածք, որը կոչվում է ֆիբրոզ (միակցող հյուսվածքի կոշտացում` հոդերի վրա սպիանման փոփոխությունների առաջացմամբ):

Որոշ դեպքերում օրգանիզմի իմունային համակարգի պատասխան ռեակցիան մակաբույծների գործունեության հանդեպ կարող է լրացուցիչ ցավ պատճառել մարդուն, ինչն ուղեկցվում է մկանների ու հոդերի բորբոքմամբ: Հաճախ այս ախտանշանները հանգեցնում են սխալ ախտորոշման, ու մարդուն սկսում են բուժել արթրիտի կամ էլ արթրոզի դեմ, մինչդեռ պատճառը բոլորովին այլ բան է լինում:

Քնի խանգարում, որի պատճառը կարող է լյարդի ակտիվ գործունեությունը լինել, քանի որ լյարդի կենսառիթմերն այդ պահին առավելագույնս ներգրավված են աշխատանքի մեջ, այդպիսով օրգանիզմը մաքրվում է կուտակված թունավոր նյութերից (մակաբույծների կենսագործունեության արգասիքներից):

Իմունիտետի թուլացում. մակաբույծների կենսագործունեությունն օրգանիզմի իմունային համակարգը միշտ ակտիվ վիճակում է պահում,  ինչից այն «հոգնում» է, այլևս  զգոն չէ օտարածին ներթափանցման նկատմամբ, ինչի հետևանքով էլ մարդը շուտ է վարակվում ու հիվանդանում ցանկացած տեսակի վարակիչ կամ էլ վիրուսային հիվանդությունով: Ստացվում է, որ փոխանակ  իմունային համակարգը պայքարի մակաբույծների դեմ, ճանապարհից «շեղված» իմունային համակարգի ուժերով սկսում է սեփական օրգաններն ու հյուսվածքները ոչնչացնել:

Իմպոտենցիա. ուրոգենիտալ տրիխոմոնադը կարող է իր ներկայությամբ տղամարդու օրգանիզմում իմպոտենցիայի պատճառ դառնալ, քանի որ նրա  սնունդը կազմված է  սպերմատոզոիդներից:

Քրոնիկ հոգնածություն, որի դրսևորումներից են թուլությունը, ցրվածությունը, հիշողության խանգարումը,  ուշադրության կենտրոնացման բացակայությունը:

Այսօր թերևս չգտնվի մի հիվանդություն, որում մակաբույծների «մատը» խառը չլինի: Մարդը կարող է միաժամանակ մի քանի  տեսակի մակաբույծի «տեր լինել»:  Դա է պատճառը, որ անհնար է միանգամից ախտորոշել, առավել ևս միանգամից դեղամիջոց նշանակել:

Բուժումը սովորաբար արվում է լաբորատոր հետազոտությունների արդյունքներով կազմված հիվանդության պատկերով: Սակայն չպետք է հուսահատվել, քանի որ  սա երկարատև բուժում պահանջող ընթացք է, որի ժամանակ պետք է զգոն լինել կրկնավարակից խուսափելու համար: Չէ՞ որ մակաբույծներից դժվարությամբ ձեռք բերված «ազատագրումը» կեղտոտ ձեռքերը կարող են հեշտությամբ հօդս ցնդեցնել:

 Կաթի շիճուկ. ինչպե՞ս կարելի է օգտագործել

Շիճուկը կաթի վերամշակումից ստացվող ամենաօգտակար մթերքներից է: Այն կիրառում են խոհանոցում, բժշկության մեջ ու  կոսմետոլոգիայում: Շիճուկի օգտակար հատկությունները դեռևս  կիրառում էր Հիպոկրատը, իսկ ժամանակակից բժշկությունն ընդունում է, որ շիճուկը հրաշալի միջոց է  մի շարք հիվանդությունների կանխարգելման ու բուժման դեպքում, ինչպիսիք են սթրեսները, նևրոզներն ու մաշկային հիվանդությունները:

Եթե տանը կաթնաշոռ պատրաստելն ընդունված է, ապա մի շտապեք շիճուկը թափել: Այն ախորժելի տեսք չունի, սակայն չափազանց օգտակար է:

Ի դեպ, մեր  մեծ մայրիկներն ու տատիկները պանրի աղաջուրը պատրաստում էին շիճուկով:  Այն կարելի է օգտագործել խմորներում,  բացի այդ, ցածր կալորիական է:

Ո՞ր հիվանդությունների դեպքում է շիճուկն օգտակար

Շիճուկի օգնությամբ կարելի է  կարգավորել աղիքների միկրոֆլորան, մարսողությունը, ամրապնդել իմունիտետը: Այն գերազանց միջոց է բեռնաթափման օրերի համար: Օգնում է կարգավորելու քաշը, առողջացնում է օրգանիզմը, քանի որ աղիքների վրա շիճուկի ազդեցությունը կարելի է համեմատել մաքրասեր տնտեսուհու աշխատանքի հետ, որը որոշել է տակից գլուխ մաքրել իր տունը, տվյալ դեպքում` աղեստամոքսային տրակտը: Շիճուկը մաքրում է օրգանիզմն անպետք նյութերից, ընդ որում, օրգանիզմին դրա փոխարեն  տալիս է  օգտակար նյութեր:

Սովորական շիճուկը կարող է ազատել գլխացավից, մաքրել աղիքները, անգամ թութքը բուժել, վերացնել սեբորեան ու նույնիկ ամրացնել մազերը: Եթե չգիտեք, թե ինչ անեք ստացված շիճուկը, ապա լցրեք այն լոգանքի համար նախատեսված ջրի մեջ. այն երիտասարդացնող ազդեցություն ունի, բաղադրության ամինաթթուների շնորհիվ: Մեկանգամյա  լոգանքի համար բավարար է 2 լ շիճուկը: Ասում են, որ Կլեոպատրայի գեղեցկության գաղտնիքներից մեկն էլ շիճուկով լոգանքն էր:

Տարբեր արտադրողների կաթից ստացված շիճուկը տարբեր համ է ունենում, եթե մեկ անգամ գնված մթերքից ստացված շիճուկը ձեզ դուր չի գալիս, ապա ընտրեք այլ արտադրանք:

 

Դիտվել է 21593 անգամ:
Print Friendly

Leave a Reply