Մահացու վրաերթ Ապարան-Աշտարակ ճանապարհին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 26, 2012 13:41

Հոկտեմբերի 25-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Ապարան-Աշտարակ ճանապարհի 9-րդ կմ-ին անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1941 թ. ծնված Նուշիկ Բարեյանին, որը տեղում մահացել է:

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ վրաերթը կատարել է 1967 թ. ծնված Գագիկ Գ.-ն` վարելով «ԳԱԶ-3110-101» մակնիշի ավտոմեքենան:

Գագիկ Գ.-ն ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 818 անգամ:
Print Friendly

Leave a Reply