Մուսուլմանական տոնի կապակցությամբ Սիրիայում դադարեցվել են մարտական գործողությունները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 26, 2012 12:53

Ժամանակավոր հրադադարը կտևի3 օր: Մուսուլմանների  Իդ ալ-Ադհա տոնի կապակցությամբ սիրիական հեռուստատեսությունը տեղեկացրել է, որ բանակը կդադարեցնի մարտական գործողություններն ուրբաթ առավոտից մինչև երկուշաբթի օրը, սակայն ապստամբների հնարավոր հարձակումներին պատասխան կտա:

Իր հերթին փախստականների գործերի վարչությունը հայտնել է, որ հրադադարի ժամանակ պատրաստ է հազարավոր սիրիացիների առաջին անհրաժեշտության իրեր հասցնել:

Ի դեպ,  Սիրիայում մարտական գործողությունները չեն դադարել 2011-ի մարտից:

Դիտվել է 1175 անգամ:
Print Friendly

Leave a Reply