Հոկտեմբերի 26-ին կկայանա «ՀՀ վարչապետի գավաթ 2012» ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչ փուլը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 26, 2012 12:30

Հոկտեմբերի 26-ին կկայանա «ՀՀ վարչապետի  գավաթ  2012» խաղերի եզրափակիչ փուլը:

Աբովյան քաղաքի մարզադաշտում  իրար հետ կմրցեն ՀՀ պաշտպանության նախարարության և Ոստիկանության, Կրթության և գիտության նախարարության ու Դատախազության ֆուտբոլային թիմերը:

Մրցաշարի 3-րդ և 4-րդ մրցանակակիրներին որոշելու համար, այս խաղերի 2-րդ տեղը զբաղեցրած թիմերը իրար հետ կհանդիպեն հոկտեմբերի 30-ին: Հաղթողին որոշելու համար, եզրափակիչ խաղը նախատեսվում է անցկացնել նոյեմբերի 2-ին՝ Վ. Սարգսյանի անվան մարզադաշտում:

Մրցանակային տեղեր գրաված թիմերին կհանձնվեն գավաթներ, արժեքավոր նվերներ և դրամական պարգևներ: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի գավաթի համար պայքարի մեկնարկը տրվել է սեպտեմբերի 25-ին, ի սկզբանե գավաթի համար պայքարը սկսել են գերատեսչությունների 14 թիմեր:

Դիտվել է 677 անգամ:
Print Friendly

Leave a Reply