Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն Եվրոպայի ձմեռային երիտասարդական փառատոնին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 26, 2012 12:24

Ռումինիայում  2013 թ. փետրվարին  անցկացվելիք  Եվրոպայի ձմեռային երիտասարդական  11 –րդ օլիմպիական փառատոնը ամենախոշորը կլինի այդ երկրի մարզական պատմությունում : Բրաշով քաղաքում  փետրվարի 16 – 20 –ը կայանալիք ձմեռային այդ մարզահանդեսին նախատեսվում է հին աշխարհամասի  49 երկրների պատվիրակների մասնակցությունը : Երիտասարդ մարզիկ – մարզուհիներն  իրենց հարաբերությունները կդրսևորեն ութ մարզաձևերում `   լեռնադահուկ , դահուկավազք , դահուկացատկ , բիաթլոն , գեղասահք , չմշկավազք ,  սնոուբորդ  և  հոկեյ : Եվրոպայի ձմեռային երիտասարդական օլիմպիական առաջին փառատոնը  տեղի է ունեցել  1993 թ  ` Իտալիայի Աոստա քաղաքում : Առաջիկա փառատոնին նախատեսվում է նաև ՀՀ պատվիրակության մասնակցությունը :

ՀԱՕԿ –ի լրատվության բաժին

Դիտվել է 805 անգամ:
Print Friendly

Leave a Reply