Չինաստանի վարչապետը ծածկել է իր խոշոր եկամուտները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 26, 2012 9:33

Վեն Ցզյաբոյի ընտանիքի  խոշոր եկամուտների մասին հայտնի է դարձել New Tork Times հետաքննության շնորհիվ:

Թերթը ֆինանսական հետաքննություն է կատարել, ինչ արդյունքներով  հաջողվել է պարզել, որ  Չինաստանի վարչապետի կարողությունը գնահատվում է 2,7 մլրդ դոլար:

Թերթն ուսումնասիրել է ընտանիքի, այդ թվում նաև վարչապետի մոր, երեխաների ու կրտսեր եղբոր կորպորատիվ ու իրավաբանական բոլոր փաստաթղթերը: Այն ժամանակահատվածում, ինչ Ցզյաբաոն բարձրաստիճան պաշտոն է զբաղեցնում, նրա ընտանիքի անդամներին հաջողվել է կարողություն կուտակել:

Ընդ որում, թերթը գրում է, որ բոլոր երկամուտները խնամքով  թաքցվել են, իսկ ինքը` վարչապետը ոչ մի առնչություն իբր չունի հարազատների բիզնեսի հետ:

Դիտվել է 1487 անգամ:
Print Friendly

Leave a Reply