Տղամարդը դատի է տվել կնոջը պլաստիկ վիրահատությունների համար ու շահել 120 000 դոլար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 26, 2012 9:14

Չինաստանի հյուսիսային գավառներից մեկի բնակիչը` Չժան Ֆենգը նախկին կնոջը դատի է տվել ու ամուսնալուծությունից շահել 120 000 դոլար: Պատճառը տղամարդու երկրորդ կեսի արտաքինի մասին բացահայտումն է դարձել.աղջիկը 100 000 դոլար է ծախսել, որ արտաքինն անճանաչելիորեն փոխի, սակայն ծանոթության ժամանակ ապագա ամուսնուն դրա մասին բառ անգամ չի ասել:

Տղամարդու խոսքով, առաջին իսկ հայացքից սիրահարվելով գեղեցիկ կնոջը, իսկույն էլ ամուսնության առաջարկություն է արել: Շուտով, երջանիկ զույգն արդեն սպասում է դուստր է ունեցել: Սակայն  այդ ուրախալի սպասումը այնքան էլ չուրախացրեց նորաթուխ հայրիկին, քանի որ դուստրն այնքան վանող արտաքին  ուներ, որ տղամարդը կնոջը դավաճանության մեջ է մեղադրել:

Իր կասկածները հաստատելու համար տղամարդը գենետիկ անալիզ է պահանջել հայրությունը հաստատելու նպատակով: Նա ապշած էր, թե ինչպես կարող էր իր և իր գեղեցկուհի կնոջից նման երեխա ծնվել: Կինն ամուսնու ճնշման տակ խոստովանել է, որ պլաստիկ վիրահատությունների է դիմել:

Վիրավորված ամուսինը դատի է տվել ու հայց ներկայացրել կնոջն առ այն, որ իրեն ստիպել են ամուսնանալ կեղծիքով:

Դատավորը համոզիչ համարեց Չժան Ֆենգի փաստարկներն ու դատը հօգուտ նրա վճռեց: Հիմա նախկին կինը, որը  երեխայի նկատմամբ լրիվ իրավունքներ է ստացել, պարտավորվում է նախին ամուսնուն բարոյական փոխհատուցում որպես մի կլորիկ գումար վճարել:

Դիտվել է 1492 անգամ:
Print Friendly

Leave a Reply