Կիրկորովի համերգը Բաքվում չի կայացել քաղաքականության պատճառով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 26, 2012 8:39

Ադրբեջանում վրդովվել են, որ Ֆիլիպի հայրն օգնում է հայաստանցի 13-ամյա երգչին:

Մի քանի օր առաջ, Բաքվում, հյուրախաղերից առաջ  հսկայական սկանդալ է ծավալվել:  Ֆիլիպ Կիրկորովի  համերգային “ДруGOY” շոուն պետք է Ադրբեջանի մայրաքաղաքում կայանար նոյեմբերի 8-ին, 25-հազարանոց  Baku Crystall Hall  համերգասրահում, որտեղ մայիսին  տեղի ունեցավ Եվրատեսիլը:

Կիրկորովի շոուի բոլոր տոմսերը վաճառվել էին մինչև ելույթը դեռևս մեկ ամիս առաջ: Սակայն հանկարծ արտիստին հայտնում են, որ համերգ չի կայանա: Ու մեկնաբանել էին այդ քայլը “տեխնիկական պատճառնրչով” ու թե ինչ կարգի` չեն հայտնել:

Ինչպես հետո է պարզվել, Բաքվում սվիններով են ընդունել այն փաստը, որ Կիրկորովի հայրը` Բեդրոսը ստանձնել է հայաստանցի 13-ամյա երգիչ Անդրանիկ Ալեքսանյանին օգնելու գործը:

Հայտնի է, որ Բաքվում Կիրկորովի հյուրախաղերի պարտադիր պայման է եղել `Բեդրոս Կիրկորովը պետք է իսկույն դադարեցնի Ալեքսանյանին հովանավորել ու հրաժարվել պատանի տաղանդի հետ համատեղ ելույթներից:

Սակայն Ֆիլիպը չի կամեցել հարազատ հորն արգելել օգնելու պատանի երգչին, որն ի դեպ հաշմանդամ է և կտրականապես մերժել է այդ   պայմանները:

Դիտվել է 1510 անգամ:
Print Friendly

Leave a Reply