Վերելակը պոկվել է և ընկել,կան զոհեր

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 25, 2012 21:05

Հոկտեմբերի 25-ին, ժամը 17.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սասնա-ծռեր փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նորակառույց շենքի վերելակը պոկվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը, ինչպես նաև մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում նորակառույց շենքի 17-րդ հարկից բեռնատար ինքնաշեն վերելակը, որը գրանցված չէ ԱԻՆ ռեեստրում և չի անցել փորձաքննություն, բեռներն իջեցնելու պահին պոկվել և ընկել է վերելակի հորանը: Կան երկու զոհ և երկու տուժած: Շտապօգնության աշխատակիցները տուժածներին տեղափոխել են “Արմենիա” հանրապետական բժշկական կենտրոն: Պարզվել է 2 տուժածի ինքնությունը` Խաչիկ Եփրեմյան (45 տ.), Գևորգ Սաֆարյան (60 տ.), իսկ զոհերի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Դիտվել է 906 անգամ:
Print Friendly

Leave a Reply