Ապօրինի ծառահատում՝ Ահնիձորի անտառից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | հոկտեմբերի 25, 2012 16:39
Հոկտեմբերի 25-ին, ժամը 00.45-ին, ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները Վանաձոր քաղաքի Հալաբյան փողոցում, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, ստուգել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենա, որի թափքում հայտնաբերվել է մոտ 2 խմ հաճարենի և բոխի ծառերի փայտանյութ:
Հայտնաբերվածի վերաբերյալ վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել՝ հայտարարելով, որ այն հոկտեմբերի 24-ին հավաքել է Ահնիձոր համայնքին հարակից անտառից:
Նշանակվել է մասնագիտական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 822 անգամ:





Facebook
Tweet This