Խանջյան փողոցում կիսակառույցի փլուզումից տուժած շինարարների վիճակը ծանր է

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 25, 2012 15:20

Հոկտեմբերի 25-ին, ժամը 13.10-ին  ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան 20 շենքի մոտակայքում տեղի է ունեցել կիսակառույց շենքի փլուզում և կան տուժածներ, անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը և վեց մարտական հաշվարկ:

Փրկարարները փլատակներից դուրս են բերել 9 տուժածի: Շտապօգնության աշխատակիցները տուժածներին տեղափոխել են “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոն: Պարզվել է տուժածների ինքնությունը` Կամո Ղահրամանյան (50 տ.), Արման Ղազարյան (40 տ.), Արման Գրիգորյան (25 տ.), Արսեն Հայրապետյան (30 տ.), Նահապետ Բադալյան, Վոլոդյա Մաթևոսյան, Սիրակ Թովմասյան, էդիկ Սուքիասյան (30 տ.) և Ռոբերտ Առաքելյան (53 տ.):

Բժիշկների գնահատմամբ` Արսեն Հայրապետյանի վիճակը միջին ծանրության է, մյուս տուժածներինը` ծանր:

Դեպքի վայրում է գտնվում նաև ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:
Առաջիկայում կտրվի  լրացուցիչ տեղեկություն:

Դիտվել է 944 անգամ:
Print Friendly

Leave a Reply