Երևանում կհատվի 90 ծառ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 5, 2010 9:32

2010-ին Երևանում կերիտասարդացվի 70 և նորերով կփոխարինվի 90 ծառ /կհատվեն հին ծառերը և տեղը կտնկվեն նորերը/. այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Երևանում սանիտարական ծառհատման և էտելու միջոցառումները ճիշտ կազմակերպելու համար ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով:

Այն  արդեն իսկ ուսումնասիրել է Զաքյան, Խորենացու փողոցներում և Իսահակյան, Մյասնիկյան պողոտաներում գտնվող ծառերի վիճակը՝ եզրակացնոլով, որ «Այդ ծառատեսակների բնամասերը լիովին քայքայված են, առաջացել են խոր փչակներ և զգալի ճաքեր, որոնք էլ թուլացրել են ծառերի արմատային համակարգը»:

Դիտվել է 1377 անգամ:
Print Friendly

Leave a Reply