«Նվազագույն աշխատավարձի մասին» օրինագիծն ընդունվեց. 35000 դրամ` 32500-ի փոխարեն

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 25, 2012 15:03

Պատգամավորներն այսօր ձայների 65 կողմ, 7 դեմ և 25 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, համաձայն որի` նվազագույն աշխատավարձը կավելանա 2500 դրամով և կկազմի 35 000 դրամ:

Քվեարկությանը չմասնակցեց ԲՀԿ-ն: Դեմ քվեարկողները ՀԱԿ-ի և Ժառանգության պատգամավորներն էին:

Մինչ քվեարկությունը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը կոչ արեց բոլորին դեմ քվեարկել օրենքի նախագծին և աջակցել ՀԱԿ-ի նախաձեռնությանը, ըստ որի նվազագույն աշխատավարձը պետք է լինի 72,5 հազար դրամ:

Ժառանգության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ 2500 դրամով աշխատավարձը բարձրացնելը պարզապես փաստում է, որ մեր քաղաքացիներին տալիս են ողորմություն, ինչը հարիր չէ ոչ ԱԺ-ին, ոչ էլ Կառավարությանը:

Դիտվել է 1193 անգամ:
Print Friendly

Leave a Reply