Դոնալդ Թրամփը դիմել է Օբամային` նախագահի փաստաթղթերը հրապարակելու առաջարկությամբ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 25, 2012 13:50

Ֆինանսական մագնատը համարում է, որ նախագահի փաստաթղթերի հրապարակումը միայն օգուտ կտա իրեն` նախագահին:

Միլիարդատերն  Օբամային ուղղված իր տեսադիմումում կարծիք է հայտնել, որ նախագահը պետք է հրապարակի իր կրթության վերաբերյալ փաստաթղթերը, ինչպես նաև` անձնագրի ստացման համար ներկայացված դիմումը: Թրամփի կարծիքով, նման գործողությունները ԱՄՆ բազում քաղաքացիների կհանգստացնեն:

Թրամփը հայտարարել է, որ Օբաման երկրի պատմության “ամենա-ոչ թափանցիկ” նախագահն է:  Եթե Օբաման կատարի Թրամփի խնդրանքը, ապա միլիարդատերը պատրաստ է 5 մլն դոլար փոխանցել ցանկացած բարեգործական ընկերության հաշվին:

Դիտվել է 1126 անգամ:
Print Friendly

Leave a Reply