Փլուզում խանջյան փողոցում. շինարարները մնացել են փլատակներում
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 25, 2012 13:59
Հոկտեմբերի 25-ին, ժամը 13.10-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում տեղի է ունեցել կիսակառույց շենքի փլուզում, կան տուժածներ. անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը և վեց մարտական հաշվարկ: Փրկարարները փլատակներից դուրս են բերել վեց տուժածի: Հավանական է, որ 2 տուժած դեռ կա փլատակներում:
ԱԻՆ-ից հաղորդում են, որ շտապօգնության աշխատակիցները ինը տուժածի տեղափոխել են “Սբ. Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոն: Պարզվել է 9 տուժածի ինքնություն` Կամո Կագրամանով (50 տ.), Արման (40 տ.), Արման Գրիգորյան (25 տ.), Արսեն Հայրապետյան (30 տ.), Նահապետ Բադալյան, Վոլադյա Մաթեվոսյան, Սիրակ Թովմասյան, Էդիկ Սուքիասյան (30 տ.) և Ռոբերտ Առաքելյան (53 տ.): Դեպքի վայրում է գտնվում նաև ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Լուսանկարի հեղինակ` Գոհարիկ Աբրահամյան






Facebook
Tweet This
Email This Post
