Թմրամիջոց Սարդարապատ գյուղից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 25, 2012 13:41

Հոկտեմբերի 24-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, Սարդարապատ գյուղից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Արամայիս Հ.-ին, որի խուզարկությամբ ձեռքին եղած պոլիէթիլենային պարկի միջից հայտնաբերվել և առգրավվել են «Տրամադոլ» տեսակի 5 դեղահաբ, «Պիրալդին» տեսակի 10 դեղահաբ, «Դիմեդրոլ» տեսակի 13 դեղահաբ, «Անալգին» տեսակի 1 դեղահաբ, «Ասպիրին» տեսակի 1 դեղահաբ, պոլիէթիլենային տարայի մեջ լցված` մոտ 70 գ սպիտակադեղնավուն դոնդողանման նյութ և տարբեր տրամաչափի  11 ներարկիչ:
Ըստ Արամայիս Հ.-ի հայտարարության` հայտնաբերվածը պատկանում է իրեն, որն էլ պատրաստել է իր օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում Է հետաքննություն:

Դիտվել է 673 անգամ:
Print Friendly

Leave a Reply