Մարտական ոչ-ոքի` Արցախ – Շենգավիթ խաղում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 25, 2012 13:28

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում մեկնարկեց մինչև 15 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնության եզրափակիչ փուլի մրցաշարը: Պայքարի ոլորտ են ներգրավվել վեց թիմեր:

Առաջին օրը լարված պայքարում ընթացավ Արցախի և Շենգավիթի հավաքականների հանդիպումը: Երկու թիմերն էլ հավակնում են չեմպիոնի կոչմանը: Առաջին խաղակեսում արցախցիներին հաջողվեց հաշվի մեջ առաջ անցնել`10:6: Սակայն հանգստից հետո շենգավիթցիները կարողացան ետ բերել կորցրածը: Ի վերջո, գրանցվեց մարտական ոչ-ոքի` 19:19:

Մյուս երկու հանդիպումներում արձանագրվեցին այսպիսի արդյունքներ. Վանաձոր – Նոր Նորք` 32:9 (14:3), ՀՄԴ – Մարտունի` 29:5 (16:1):Մրցումները շարունակվում են:

Դիտվել է 893 անգամ:
Print Friendly

Leave a Reply