Մեծ անակնկալ ֆուտբոլի ՉԼ մրցաշարում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 25, 2012 13:17

Կայացան ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի  ընտրական մրցաշարի 3-րդ տուրի  A, B, C, D խմբերի հանդիպումները: Մեծ անակնկալ գրանցվեց D խմբում, որտեղ Մադրիդի «Ռեալը» 1:2 հաշվով զիջեց Գերմանիայի չեմպիոն Դորտմունդի «Բորուսիային»:

Նույն խմբում հանդես եկող «Այաքսը» 3:1 հաշվով առավելության հասավ «Մանչեսթեր սիթիի» նկատմամբ: A խմբում ընդգրկված  «Պորտուն» 3:2 հաշվով հաղթեց Կիևի «Դինամոյին», իսկ Զագրեբի «Դինամոն» 0:2 հաշվով զիջեց ՊՍԺ-ին:

B խմբի կենտրոնական խաղում անգլիական «Արսենալը» 0:2 հաշվով պարտվեց «Շալկե 04»-ին: «Մոնպելյե»-«Օլիմպիակոս» (1:2) խաղում բախտը ժպտաց հունական ակումբին: C խմբի երկու խաղերում դարպասի միայն երկու գրավում արձանագրվեց: «Զենիթը» նվազագույն առավելությամբ` 1:0 հաշվով հաղթեց «Անդերլեխթին», իսկ  «Մալագան»` «Միլանին»:

Դիտվել է 727 անգամ:
Print Friendly

Leave a Reply