Նստացույց Ստամբուլում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 25, 2012 12:28

 Ստամբուլում նստացույց է տեղի ունեցել`ընդդեմ այն բանի, որ Սիրիայում պահում են թուրք լրագրողներ Ջունեիթ Ունալին և Բաշար Քադումին: Նստացույցին, որը տեղի է ունեցել Ստամբուլում Սիրիայի գլխավոր հյուպատոսարանի դիմաց, մասնակցել են լրագրողների հարազատները: Նրանք հյուպատոսարանի առաջ էին դրել լրագրողների նկարները:

Թուրքական «TRT»-ն գրում է, որ Ջունեիթ Ունալի կինը`Նուրան Ունալը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ սկսում է կորցնել հույսը: Բաշար Քադումիի կինն էլ ասել է, որ տոնը անցելու է նույն մթնոլորտում`անելանելիության և անհուսության մեջ:

Նշվում է, որ բողոքի ցույցերը շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ լրագրողները ազատության մեջ չեն:

Դիտվել է 699 անգամ:
Print Friendly

Leave a Reply