Ձվի վրա «Ալլահ» է գրված եղել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 25, 2012 12:23

Թուրքիայի Զոնգուլդաքի շրջանում նպարավաճառությամբ զբաղվող Հասան Օզսոյը իր գնած ձվերը զամբյուղում դասավորելիս նկատել է, որ ձվերից մեկի վրա անհարթություն  կա: Օզսոյը պատմել է, որ գնորդների համար  ձվերը ընտրելիս պատահաբար տեսել է, որ ձվի վրա արաբերեն «Ալլահ» է գրված: Այս հետաքրքիր դեպքի մասին է գրում թուրքական «Sabah»-ը:

«Ձվերը գնելիս մանրամասն նայում եմ, թե արդյոք ներքևի մասը կոտրված չէ: Այդ զննման ընթացքում էլ նկատեցի, որ մի ձվի վրա ինչ-որ գծեր կան: Քանի որ արաբերեն գիտեմ, երբ ավելի մոտիկից նայեցի, նկատեցի, որ վրան արաբերենով «Ալլահ»  է գրված: Մտածեցի, որ Աստված մեզ իր մասին է հիշեցնում, և սա մի խրատ է: Որպեսզի բոլորը տեսնեն ձուն, այն շրջանի կրոնական պատասխանատուին`Ռեֆիք Բուլութին ուղարկեցի: Նա ինձ ասաց, որ առաջին անգամ է նման բան տեսնում և նշեց, որ սա Ալլահի ողորմությունն է»,-պատմում է նպարավաճառը:

Դիտվել է 1288 անգամ:
Print Friendly

Leave a Reply